ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Վերջերս Մոսկվայում տեղի ունեցած վրաց-ռուսական գործարար խորհրդաժողովի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Ինչպես տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի խորհրդարանի անդամ Վան Բայբուրդյանին, Ա.Աբրահամյանը եղել է Ռուսաստանի այն հինգ խոշոր գործարարների թվում, որոնց հետ առանձին հանդիպել է Վրաստանի նախագահը: Հայ գործարարը հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել ներդրումներ անել Ռուսաստանը Հայաստանի եւ Վրաստանի հետ կապող աբխազական երկաթգծի վերականգնման գործում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---