ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԵԾԱՑՆԵԼ ԻՐ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

PanARMENIAN.Net - 2005 թվականին Հայաստանը մտադիր է մեծացնել իր պաշտպանական ծախսերը: Այդ մասին 2003 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ խորհրդարանական լսումների ավարտին լրագրողներին այսօր տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` ընթացիկ տարվա համեմատ, 2005 թվականի պետբյուջեում պաշտպանական ծախսերի համար նախատեսվելու է ավելի մեծ գումար: Ընդսմին նախարարը չի հայտնել կոնկրետ թվեր: Նշենքւ որ ընթացիկ տարում Հայաստանի պաշտպանական ծախսերը կազմել են շուրջ 85 մլն դոլար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---