ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՆԵՆԳԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՍԵՐԻ ԵՎ ՇԱՐԺԻՉԻ ՅՈՒՂԻ ԽՄԲԱՔԱՆԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ 1 հունիսի 2004 - 23:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մաքսային աշխատողները հայտնաբերել են Ռուսաստանից կեղծ փաստաթղթերով ներկրված 100 հազար դոլար գումարի մաքսանենգային ավտոմասերի եւ շարժիչի յուղի խմբաքանակ: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի մաքսային կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Էդուարդ Սանասարյանը: Նրա խոսքերով` «Մերկուրի A» համատեղ ձեռնարկության կողմից մատակարարված ավելի քան 30 տոննա կազմող բեռը հարկերից խուսափելու նպատակով փորձել են անցկացնել մաքսային ստուգումից խույս տալով: Տվյալ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Ինչպես նշել է Է.Մանասարյանը, ամբողջությամբ վերցրած ընթացիկ տարում մաքսային աշխատակիցները բացահայտել են մաքսային կանոնների խախտման 73 դեպք, որոնց առնչությամբ հարուցվել է 10 քրեական գործ: Առգրավվել է մաքսանենգ ապրանքներ շուրջ 363 հազար դոլար գումարի չափով: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |