«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտնել է, թե գտնում է, որ հայկական իշխանությունները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սեփական ժողովրդի ցեղասպանություն են իրականացնում:
Այս կապակցությամբ, նրա խոսքով, մայիսի 6-ը յուրօրինակ ապրիլի 24 է դարձել: Փաշինյանը հայտնել է նաև, որ Հայաստանն այժմ «քոչարյանասարգսյանական օսվենցիմ է»:
Փաշինյանը նաև անդրադարձել է իր մեծամասնական մասնակցությանը ընտրություններին` ընդգծելով, որ այդ «օսվենցիմում» գտնվել է 9099 ազատ և հպարտ քաղաքացի, ովքեր, անկախ ամեն ինչից, քվեարկել են իր օգտին:
Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել թիվ 7 ընտրատարածքում: