ԿԱՆԽՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՓՈՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔ

PanARMENIAN.Net - Նախորդ գիշեր Ադրբեջանի բանակը փորձ է արել իր դիրքերն առաջ տանել Հայաստանի տարածքի ուղղությամբ` դեպի Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի պոմպակայան: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, երբ հայկական կողմը ձեռնարկել է համապատասխան հակամիջոցներ, ադրբեջանցիներն անկանոն կրակ են բացել Բերքաբեր գյուղի վրա: Հայկական կողմի պատասխան կրակը ստիպել է ադրբեջանցիներին դադարեցնել գնդակոծությունը: Աղբյուրի համաձայն` hայ զինծառայողների եւ խաղաղ բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան: Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին տարածել է տեղեկատվություն այն մասին, որ նախօրեի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Ղազախի շրջանում:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---