ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԿՓՈՐՁԵՆ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԱՏՕ-Ի ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայ սպաները մտադիր են մասնակցել հունիսի 22-ին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բաքվում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը տեղեկացրել է հայկական կողմին, որ հունիսի 16-ին Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունում նրանք կարող են ստանալ Բաքու ժամանելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հիշեցնենք, որ հայ սպաները չեն թույլատրվել մասնակցելու պլանավորման հարցերով առաջին կոնֆերանսին, որը նույնպես կայացել էր Բաքվում: Հայ զինվորականների մասնակցությանն ինչպես կոնֆերանսներին, այնպես էլ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Բաքվում ընթացիկ տարվա աշնանը` պնդում է ՆԱՏՕ-ի ղեկավարությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---