ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է «Ա1+»-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Եվրոպական դատարանի Պալատը քննարկում է հայկական «Ա1+» անկախ հեռուստաընկերության բողոքի հիման վրա լսումներ կազմակերպելու հնարավորությունը` եթերի լիցենզիա տրամադրելու մերժման առնչությամբ: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է «Ա1+»-ի շահերի պաշտպան, Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, այս մասին Եվրադատարանը ծանուցել է Հայաստանի կառավարությանը` խնդրելով մինչեւ սեպտեմբերի 20-ը իր կարծիքը ներկայացնել տվյալ հարցի կապակցությամբ: Տ.Տեր-Եսայանի խոսքերով` լսումները չեն կայանա միայն այն դեպքում, եթե կառավարությունը լուրջ փաստարկներ ներկայացնի «Ա1+» ընկերությանը եթեր չտրամադրելու օգտին: Եվրադատարանի կողմից «Ա1+»-ի օգտին վճիռ կայացնելու դեպքում` կարձանագրվի միայն իրավունքների խախտման փաստը եւ հեռուստաընկերությանը կտրվի նյութական վնասի փոխհատուցում: Սակայն, ինչպես նշել է Տ.Տեր-Եսայանը, Եվրադատարանը չի կարող պարտադրել Հայաստանի համապատասխան կառույցներին, որ նրանք «Ա1+»-ին եթերի իրավունք տան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---