«Ժողովուրդը» գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցության ակտիվը Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենց» ռեստորանային համալիրում հետընտրական խնջույք է կազմակերպել: «Ներկաներից տեղեկացնաք, որ ՀՀԿ-ականները բավականին բարձր տրամադրություն են ունեցել, գինովցել ու պարել»,- գրում է թերթն ու հավելում, որ ինչպես «Ժողովուրդին» պատմել է ներկաներից մեկը, «Ֆլորենց»-ում հնչել են բացառապես քաղաքական կենացներ՝ հաղթանակ բառի տարբեր հոլովումներով: