Թերթը գրում է, որ ՀԺԿ նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ստեփան Դեմիրճյանը սպասում է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը, որպեսզի ավելի սպառիչ պատասխան տա իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին շրջանառվող խոսակցություններին: «Ժամանակի» հետ զրույցում նա ասել է. «Երբ ընտրությունների արդյունքները վերջնական ամփոփվեն ու հրապարակվեն, ես ավելի սպառիչ պատասխան կտամ: Այս ամենի մասին ճիշտ կլինի խոսել վերջնական արդյունքների ամփոփումից հետո՝ երկու օրից»: