«Երկիր». Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու է մանդատից![]() 12 մայիսի 2012 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների` «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը մի շարք փոփոխությունների է ենթարկվելու։ «Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու է մանդատից։ Նրա փոխարեն խորհրդարան կգնա կուսակցության համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը։ Արդեն երեկ լուրեր էին շրջանառվում, թե ցուցակի երրորդ համարը` Զարուհի Փոստանջյանը ևս վայր է դնելու մանդատը։ Լուրն, ի դեպ, «Երկիր»–ի հետ զրույցում Փոստանջյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, եթե Փոստանջյանը հրաժարվի մանդատից, ապա նրա փոխարեն խորհրդարան կգնա Ստեփան Սաֆարյանը։ Այսպիսով` խորհրդարանում կլինեն Խաչատուր Քոքոբելյանը, Ստեփան Սաֆարյանը, Ալիկ Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը և Անահիտ Բախշյանը»,- գրում է թերթը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |