Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտի արևելյան տրիբունայում երկու ական է հայտնաբերվել![]() 12 մայիսի 2012 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտի արևելյան տրիբունայում երկու ական է հայտնաբերվել: «Շրջայցի ժամանակ Արևելյան տրիբունայում շարքերի միջև 40 րոպե առաջ երկու ական է հայտնաբերվել: Սպասում ենք կինոլոգներին, թե ինչ ականներ են դրանք, դեռ հայտնի չէ»,-ասել է ՌԴ ՆԳՆ վարչության մամլո ծառայության պետ Իլյա Շակալովը: Ըստ նրա, տրանսպորտի ու հետիոտնի շարժումը մարզադաշտի շրջանում սահմանափակ է: «Եթե կինոլոգներն ասեն, որ դա լուրջ է, կդիմենք ԱԴԾ»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Բացի այդ, նա նշել է, որ հարկավոր է պարզել, թե ինչպես են ականները հայտնվել մարզադաշտում: Շակալովը չի բացառել, որ ինչ-որ մեկը կարող էր դրանք թողնել խաղից հետո: Այս մարզադաշտում իր տնային խաղերն են անցկացնում «Կուբանն» ու «Կրասնոդարը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի անդամներ Մարկոս Պիզելին և Յուրա Մովսիսյանը: Մայիսի 13-ին «Դինամո» մարզադաշտում Ռուսաստանի առաջնության վերջին խաղում «Կուբանը» կընդունի «Դինամոյին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |