Մայիսի 11-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում մեկնարկել է աշխարհի առաջնության մրցախաղը գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Բորիս Գելֆանդի (Իսրայել) միջև:
Առաջին պարտիան ավարտվեց ոչ ոքի: Երկրորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին, առաջնության գլխավոր մրցավարը Աշոտ Վարդապետյանն է:
Շախմատիստները 12 պարտիա կխաղան: Առաջին 40 քայլի համար նախատեսված է 2 ժամ, 1 ժամ հաջորդ 20 քայլերի համար և հետո 15 րոպե մինչ պարտիայի ավարտը 30 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար, սկսած 61-րդ քայլից:
Վեցերորդ պարտիայից հետո վիճակահանությամբ առաջին պարտիայում սպիտակ խաղաքարերով խաղացող շախմատիստը յոթերորդը խաղում է սև խաղաքարերով:
Եթե խաղն ավարտվի 6:6 հաշվով, կանցկացվի 4 լրացուցիչ պարտիա յուրքանչյուր քայլի համար 25 րոպե+3 վայրկյան հսկողությամբ: Եթե հաշիվը հավասար մնա, երկու պարտիայից կազմված մրցախաղ կկայանա 5 րոպե+3 վայրկյան հսկողությամբ: Ոչ ոքիի դեպքում մեկ այլ խաղ կկայանա 2 պարտիայից: Եթե հաղթողը չորոշվի 5 նման խաղերից հետո, կխաղարկվի «հանկարծահաս մահվան» պարտիան, որտեղ սպիտակներով խաղացողը ստանում է 5 րոպե, սևերով խաղացողը՝ 4 րոպե: 60-րդ քայլից հետո երկու մասնակիցները ստանում են հավելյալ 3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Ոչ ոքիի դեպքում սևերով խաղացող մասնակիցը հաղթող է հայտարարվում, հայտնում է chesspro.ru.-ն: