«Հայկական ժամանակ». Կաշառող կուսակցությունը թրաֆիքինգով զբաղվող կազմակերպություն է![]() 12 մայիսի 2012 - 10:30 AMT PanARMENIAN.Net - «Եթե կուսակցության հույսը դառնում է ծախվող քաղաքացին, ինքը դադարում է քաղաքական ուժ լինելուց, ինքը մարդ առնող-ծախող, թրաֆիքինգով զբաղվող կազմակերպություն է», - այս համոզմանն է ռոք երգիչ Սարգիս Մանուկյանը: Թերթին տված հարցազրույցում «Էմփիռեյ» խմբի մենակատարն այդպիսով անդրադարձել է ընտրակաշառքների մասին տարածված խոսակցուոթյուններին: Երգիչը նաև համոզմունք է հայտնել, որ ձայներ առնող կուսակցության ոչ բոլոր անդամներն են ողջունում այդ երևույթը: Սարգիս Մանուկյնի կարծիքով` «կա լծակներ ունեցող մի ուժ, որը նպատակաուղղված փչացնում է ինչպես հասարակությունը, այնպես էլ` կուսակցություններին: «Այստեղ կա երկու հանցագործ օղակ: Մեկը հասարակության տգետ, ծախված հատվածն է, մյուսն էլ այն հատվածը, որը կուսակցությունների ձեռքով է այս ամեն ինչը անում: Այսինքն` կուսակցությունները փչացած չեն, կան կուսակցություն փչացնող հատուկ մեխանիզմներ», - այսպիսին է երգչի կարծիքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |