Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Team Poison հաքերների խմբավորման անչափահաս անդամին![]() 12 մայիսի 2012 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Team Poison հաքերների խմբավորման անչափահաս անդամին և առգրավել է նրա համակարգչային սարքավորումները: 17-ամյա հաքերն, ըստ ոստիկանության, եղել է կազմակերպության «մամլո քարտուղարը»: Նրա անունը չի բացահայտվում, նա գործել է MLT կեղծանունով: Team Poison-ին մեղադրում են 1400 համակարգչային հանցագործությունների կատարման մեջ: Վերջին խոշոր ակցիան հեռախոսային գրոհն էր ահաբեկչության դեմ պայքարի բրիտանական հրամանատարության դեմ 2012թ. ապրիլին: Այն ժամանակ հաքերները մեծաքանակ հեռախոսազանգերի միջոցով կարողացան մեկ օրով շարքից հանել գերատեսչության հեռախոսագիծը: Team Poison-ին են վերագրվում ՄԱԿ հազարավոր աշխատակիցների էլեկտրոնային հասցեների ու ծածկագրերի հրապարակումները, Մարկ Ցուկերբերգի ու Նիկոլյա Սարկոզիի էջերի կոտրումը Facebook-ում և այլն, հայտնում է լենտա.ռու-ն: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |