Արմինե Սինաբյանը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում կմեկնարկի մայիսի 12-ին

Արմինե Սինաբյանը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում կմեկնարկի մայիսի 12-ին

PanARMENIAN.Net - Չինական Քինհուանգդաո քաղաքում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվում են օլիմպիական ուղեգրեր:

Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ առաջնությանը կմասնակցեն երկու հայ բռնցքամարտիկներ՝ Արմինե Սինաբյանը (60կգ ք/կ) մայիսի 12-ին 1/32 եզրափակչում կհանդիպի Ջենիֆեր Միրանդա Մակուենդայի (Իսպանիա) հետ:

Իսկ Աշխեն Սիմոնյանը մայիսի 14-ին 1/16 եզրափակչում կմենամարտի հունգարացի Լյումինիտա Տուրչինի հետ: Եվրոպայի ներկայացուցիչներից վարկանիշեր կստանան երեք ուժեղագույն բռնցքամարտուհիներ յուրաքանչյուր քաշային կարգում, անկախ զբաղեցրած տեղից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---