Թուրքիայում 5 պաշտոնաթող և 6 գործող գեներալ է ձերբակալվել

Թուրքիայում 5 պաշտոնաթող և 6 գործող գեներալ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում դատարանի որոշմամբ ձերբակալվել է 6 գործող և 5 պաշտոնաթող գեներալ: Նրանք բոլորը մեղադրվում են դավադրության մեջ, որի նպատակն էր Նեքմետտին Էկբաքարի պաշտոնանկությունը 1997 թվականին:

Հայտնի է, որ ձերբակալվածների թվում է նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Բերքայ Թուրգուտը: Էրդողանը, որը հետաքննության նախաձեռնողներից մեկն է, սկսել է անհանգստության նշաններ դրսևորել 1997թ. գործով շարունակվող ձերբակալությունների առնչությամբ: Նա մտավախություն ունի, որ նման մասշտաբով դրանք կարող են «սոցիալական ցնցումների պատճառ դառնալ»,-հայտնում է rosbalmt.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---