ՀՀԿ պատգամավոր. Ընտրակաշառքի մասին բարձրաձայնում են մեղավորները![]() 12 մայիսի 2012 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ընտրակաշառքի մասին բարձրաձայնում են այն քաղաքական ուժերը, ովքեր ավելի շատ են «թաթախված» այդ գործում: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ հավելելով, որ «բոլորն էլ դրա մեջ ունեն ներկայացվածություն»: Աճեմյանը նաև ասաց, որ հասարակությունն ինքը պիտի զերծ մնա ընտրակաշառքներից: «Մենք չենք կարծում, որ անթերի ընտրություններ ենք անցկացրել: Բայց համոզված ենք, որ հաջորդ անգամ կկարողանանք շտկել թերությունները, որոնք եղան այս ընտրություններում», - ասաց պատգամավորը: Աճեմյանը նաև հավելեց, որ «իդեալական ընտրություններ կարող են լինել միայն իդեալական հասարակությունում»: Անդրադառնալով ՀՀԿ-ի քարոզարշավին՝ բանախոսը նշեց, որ չնայած քննադատությունների բազմազանությանը, ՀՀԿ-ի ընտրած ռազմավարությունը տվեց իր արդյունքները: «Քարոզարշավը նաև աշխատանք է: Այն ռիթմը, որով մենք հանդիպել ենք հասարակությանը, հեռավոր համայնքներում և գյուղերում, շատ կօգնի մեզ կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք մենք արդեն կազմել ենք», - իր խոսքում նշեց բանախոսը: Նա նշեց, որ քարոզարշավի արդյունավետությունը պետք է ընտրությունների արդյունքներով գնահատել: Պատգամավորը նաև խոստացավ, որ մոտական 5 տարիների ընթացքում գյուղական համայնքների խնդիրները լուծում կստանան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |