Բրիտանական ՊՆ-ն հաստատել է, որ Օլիմպիադայի ժամանակ տեղակայվելու է ակուստիկ զենք![]() 12 մայիսի 2012 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Լոնդոնում Օլիմպիական խաղերի ժամանակ տեղակայվելու է ակուստիկ զենք: Խոսքը գնում է ԱՄՆ կողմից մշակված «հեռահար գործողության ակուստիկ սարքի» մասին, որն ընդունակ է ճառագայթել ուղորդված ազդանշանը, որը շատ ցավոտ է մարդկանց համար, հարձակվողներին ցրելու համար: «Ձայնային թնդանոթը» ընդունակ է առաջացնել 150 դեցիբել ուժգնությամբ «ձայնային ճառագայթ», երբ 130 դեցիբելը կարող է վնաս հասցնել մարդու լսողությանը: Սարքը լայնորեն օգտագործվում է ողջ աշխարհում, մասնավորապես, Սոմալիի ծովահենների հետ պայքարելու համար, ԱՄՆ-ը դա կիրառել է Իրաքում ամբոխին ցրելու համար, իսկ Վրաստանում ոստիկանությունը՝ 2007-ին հակակառավարական ցույցերը ցրելու համար: Սարքը բացի դրանից կարող է օգտագործվել որպես հզոր բարձրախոս: Բրիտանիայի ՊՆ-ն հաղորդել է, որ սարքը տեղակայվելու է Օլիմպիական խաղերի ժամանակ առաջին հերթին բարձրախոսների ռեժիմով խաղերի ժամանակ Թեմզայի վրա նավագնացությունը կանգնեցնելու համար, հաղորդում է BBC-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |