«Լռությունը» խախտած օրաթերթերին դեռ չեն տուգանել

«Լռությունը» խախտած օրաթերթերին դեռ չեն տուգանել

PanARMENIAN.Net - Խորհդարանական ընտրություններին նախորդող լռության օրը քարոզչություն չիրականացնելու մասին օրենքը խախտել են երկու օրաթերթեր` «Չորրորդ ինքնիշխանությունը» և «Ժամանակը»։ PanARMENIAN.Net ի թղթակցին այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը` նշելով, ԿԸՀ –ում այդ առթիվ լսումներ են կազմակերպվել։

«Մենք հրավիրել ենք օրաթերթերի ներկայացուցիչներին, սակայն «Ժամանակ» օրաթերթից ոչ ոք չի ներկայացրել, իսկ «Չորրորդ ինքնիշխանությունից»` միայն մեկ լրագրող»,–ասաց մամուլի խոսնակը` հավելելով, որ դեռ վաչական վարույթ չի հարուցվել այս երկու դեպքերի առթիվ։

Հերմինե Հարությունյանը նաև հաղորդեց, որ օնլայն լրատվամիջոցների կողմից լռության օրը քարոզչություն իրականացնելու վերբերյալ դիմում–բողոք ԿԸՀ-ն չի ստացել։

Իսկ ինչ վերաբերում է հեռուստատընկերություններին, ապա բացի Գալուստ Սահակյանի` «Կենտրոն» հեռուստաընկերության դեմ ներկայացրած բողոքի, այլ դիմումներ չեն եղել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---