12 մայիսի 2012 - 17:45 AMT
Փրկարարները մեկ օրում Sukhoi SuperJet-100 -ի վթարի վայրից տարհանել են 16 կոնտեյներներ աղետի զոհերի մնացորդներով

Ինդոնեզիայի Ազգային որոնողական-փրկարարական վարչության աշխատողները երկրի ոստիկանության և զինված ուժերի աջակցությամբ շաբաթ օրվա ընթացքում Sukhoi SuperJet-100 (SSJ-100) ինթնաթիռի վթարի վայրից տարհանել են և Ջակարտա տեղափոխել 16 կոնտեյներներ աղետի զոհերի մնացորդներով, հաղորդում է Detik.com լրատվական կայքը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ինդոնեզիայի ԱԻՆ ղեկավարի խոսքով, որոնողական-փրկարարական գործողության մասնակիցները բազմաթիվ բարդությունների հետ են բախվել զոհերի մնացորդները խորը կիրճից դուրս բերելու ընթացքում:

Որոշ գնահատականներով, ավիավթարի զոհերի մնացորդների նույնականության ընթացակարգը կարող է ձգվել մինչև հինգ ամիս: