Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարանում կայացավ ակումբի բաց մրցաշարը![]() 12 մայիսի 2012 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ի Երևանի Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարանում կայացավ ակումբի բաց մրցաշարը: Մրցաշարը վարկանշային էր, և մասնակիցները վաստակեցին միավորներ, որոնք հնարավորություն կտան նրանց ելույթ ունենալ Հայաստանի առաջնությունում և միջազգային մրցաշարերում: D դասում հանդես եկավ 5 անձնակազմ, որոնք հաղթահարեցին 80-95 սմ արգելքներ: 5 անձնակազմից 4-ը տարածությունն անցան առանց տուգանային միավորի և ստացան համապատասխան հավաստագրեր: C կարգում` 95-105 սմ արգելք, որտեղ կարևոր էր նաև արագությունը, մասնակցեցին 7 նժույգ և 2 հեծյալ: Երիտասարդ ձիերի պայքարում 66 վրկ արդյունքով առաջին տեղն զբաղեցրեց Սպրինտ նժույգը` Նիկոլայ Լոմովացկի հեծյալով: Լոմովացկին, այս անգամ արդեն Սարինգյուլ նժույգով, առաջին հորիզոնականն զբաղեցրեց նաև չափահաս ձիերի պայքարում: Նրանք արգելքեները հաղթահարեցին 52 վայրկյանում` առանց տուգանային միավորի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |