Դամասկոսում պայթյունների համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել իսլամիստական արմատական խմբավորումը![]() 12 մայիսի 2012 - 19:22 AMT PanARMENIAN.Net - «Ֆրոնտ Ալ-Նուսրա» իսլամիստական արմատական խմբավորումն իր վրա է վերցրել այս շաբաթ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների համար պատասխանատվությունը, որը 55 մարդու կյանք խլեց, շաբաթ օրը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Associated Press գործակալությանը: «Մենք կատարեցինք մեր խոստումը` պատասխանել հարվածներով և պայթյուններով»,- խմբավորման անունից ինտերնետում տեղակայված տեսագրության մեջ ասել է ձայնը կադրի հետևում: Ահաբեկչությունն իրականացվել է ի պատասխան «նախագահ Բաշար Ասադի վարչակարգի կողմից բնակեցված շրջանների վրա հարձակումներին», պնդում է տեսագրությունը: Ավելի վաղ «Ֆրոնտ Ալ-Նուսրա»-ն իր վրա էր վերցրել պատասխանատվությունը ծայրահեղական կայքերում հաղորդագրությունների տեսքով ահաբեկչությունների համար: Ուրբաթ օրը Դամասկոս քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց արդյունքում զոհվել է 30 հոգի և տուժել են 55-ը: Պայթյուններից հետո քաղաքում ինքնաձիգից հրաձգության ձայներ են լսվել, որոնք շուտով լռել են: Սիրիայում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են անցյալ տարվա մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 9 հազարը: Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |