Իրանում ավարտվել է երկրում ընթացող զորավարժությունների երկրորդ փուլը

Իրանում ավարտվել է երկրում ընթացող զորավարժությունների երկրորդ փուլը

PanARMENIAN.Net - Իրանի բանակի ցամաքային ուժերի «Ջաֆար Թայար» զորավարժությունների երկրորդ փուլը Հարավային Խորասան նահանգում հաջողությամբ ավարտվել է, հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոն: Զորավարժությունների շրջանակներում մշակվել են անօդաչու սարքերի կասեցման գործողությունները:

Զորավարժություններին մասնակցել են ցամաքային, ՌՕՈւ և ՀՕՊ ուժերի ամենափորձառու զորամասերը: Այդ զորավարժությունների նպատակն է Իրանի ցամաքային ուժերի բոլոր զորամասերի մարտունակության պահպանումն ու բարձրացումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---