ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՇԱՀԵՐՈՎ ԵՎ ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի, ինչպես եւ Եվրասիական տարածաշրջանի երկրների մեծ մասի տնտեսությունը թեւակոխում է դինամիկ եւ կայուն զարգացման փուլ: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող «Եվրասիական ինտեգրում. ժամանակակից զարգացման միտումը եւ գլոբալիզացիայի մարտահրավերները» միջազգային համաժողովում: Նրա խոսքերով` վերջին երեք տարիների ընթացքում տնտեսական աճը Հայաստանում կազմել է 12 տոկոս` «մենք միայն մոտեցել ենք անցյալ դարի 80-ական թվականների տնտեսության մակարդակին»: Այդ ամենը թույլ է տալիս մեր առջեւ որակապես նոր նպատակներ դնել, որոնց իրագործման համար անհրաժեշտ է տարածաշրջանի ենթակառուցվածքների ինտեգրում, ասել է ՀՀ ղեկավարը` հատկապես շեշտելով էներգետիկան եւ տրանսպորտային հաղորդակցությունները: Սակայն, նրա խոսքերով` ինտեգրային գործընթացները հաճախ ենթարկվում են սուբյեկտիվ մոտեցումների: Ռ. Քոչարյանը վստահություն հայտնեց, որ «րոպեական շահը կամ քաղաքական հաշիվներն այստեղ պետք է փոխարինվեն երկարաժամկետ շահերով եւ առողջ բանականությամբ»: «Հարավային Կովկասում հակամարտությունների առկայությունն արգելակում են ինչպես ընդհանուր տարածաշրջանի, այնպես էլ նրա երկրների զարգացումը: Լինելով տարածաշրջանային համագործակցության համոզված կողմնակիցներ, գտնում ենք, որ ինտեգրացիոն գործընթացների խորացումը մեծ չափով կնպաստի տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, կայունությանը եւ առկա հակամարտությունների կարգավորմանը», - հայտարարել է Հայաստանի նախագահը` ելույթ ունենալով ԵվրԱսՏՀ-ի համաժողովում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---