ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆԿՐԵՏ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԲԵՐԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական երկխոսությունը շարունակվում է, սակայն կոնկրետ դրական տեղաշարժի այն դեռեւս չի բերել: Այս մասին Երեւանում այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովում իր կողմից գլխավորած պատվիրակության մասնակցության ծրագրում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլա Գյուլի հետ հանդիպում դեռեւս չի նախատեսվում: Վ.Օսկանյանը կոչ է արել մեծ նշանակություն չտալ հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացման վերաբերյալ տարբեր հրապարակումներին: Ընդ որում նախարարը նշել է այդ խնդրի կարեւորությունը Հայաստանի համար եւ չի բացառել, որ սահմանի բացումը նաեւ պաշտոնական Անկարայի ցանկությունն է:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---