ԵՄ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԿՆԵԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ «ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԵՎՐՈՊԱ. ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

PanARMENIAN.Net - Եվրոպական Միության (ԵՄ) «Ընդլայնված Եվրոպա. Նոր հարեւաններ» նախաձեռնությանը Հայաստանի (Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ) անդամակցելու կապակցությամբ հուլիսի 8-ին Երեւան կժամանի ԵՄ հանձնակատար Յանոշ Պատոշնիկը: Ինչպես այսօր Երեւանում հայտնել է Վրաստանում եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ժակ Վանտոմը, Յանոշ Պատոշնիկը կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ, որոնց ղեկավարներին կներկայացնի ԵՄ նախաձեռնության նպատակն ու նշանակությունը: Ժ.Վանտոմի կարծիքով` Հարավային Կովկասի ընդգրկումը Եվրամիության նոր ծրագրում թույլ կտա անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել քաղաքական եւ տնտեսական ավելի սերտ համագործակցության համար: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԵՄ երկրների ֆինանսական աջակցությունը Հարավային Կովկասին հնարավոր է միայն 2007 թվականից, իսկ մինչ այդ կմշակվի միջոցառումների ցանկ, որը կընդգրկի տարածաշրջանի երկրներում նախատեսված տնտեսական եվ քաղաքական բարեփոխումները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---