ՀԱՊԿ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հանգիստ է վերաբերվում իր անդամների համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ, հայտարարել է այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀԱՊԿ Խորհրդի այսօր կայացած նիստի ընթացքում փաստաթուղթ է ընդունվել այդ կազմակերպության եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության հիմնական ուղղությունների մասին: Փաստաթղթում նշված են համագործակցության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը, ահաբեկչության եւ թմրադեղերի սպառնալիքի դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքի եւ հրթիռային տեխնոլոգիաների չտարածումը, նշել է ՀՀ ղեկավարը: Նա ավելացրել է, որ փաստաթղթում արձանագրված են նաեւ ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության իրականացման կոնկրետ մեխանիզմները: Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է նաեւ ԵվրԱսՏՀ-ի Միջազգային խորհրդի նիստին, որտեղ Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---