Մոսկվայում անցկացվող Եվրոպայի սամբոյի տղամարդկանց և կանանց առաջնությունում մայիսի 18-ին մրցագորգ դուրս եկած հայ մարզիկներից երեքը գրավել են երրորդ տեղերն ու արժանացել բրոնզե մեդալների:
Գայանե Խաչատրյան (60 կգ կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) և Հարություն Միրաբյանը (57 կգ), որը հանդես է եկել մարտական սամբոյում, արժանացել են բրոնզե մեդալների:
Հայ սամբիստներից 5-ը մրցասպարեզ կմտնեն մայիսի 19-ին, իսկ 4-ը՝ մայիսի 20-ին: