18 մայիսի 2012 - 16:27 AMT
Սունդուկյանցիները Globe to Globe փառատոնում ներկայացել են «Ջոն արքայի» բեմադրությամբ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մայիսի 16-ին և 17-ին ելույթ է ունեցել Լոնդոնի Շեքսպիրյան Globe to Globe փառատոնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց թատրոնի մամլո քարտուղար Վահե Մելիքյանը: Նա նշեց, որ չի կարող մանրամասներներ ներկայացնել, քանի դեռ թատրոնը չի վերադարձել Լոնդոնից:

Թատրոնը փառատոնին ներկայացել է «Ջոն արքա» ներկայացմամբ: Փառատոնի որոշմամբ ներկայացմանը մասնակցում է 12 դերասան: Պայմաններից մեկն էլ այն է, որ թատրոնում չպետք է լինի լուսային տեխնիկա, իսկ ձայնային տեխնիկան պետք է հասցվի նվազագույնի: Ներկայացման բեմադրիչն է Տիգրան Գասպարյանը: Փառատոնը չունի ժանրային սահմանափակում և կարելի է Շեքսպիրին ներկայացնել բոլոր այն ոճերում, որում թատրոնը ցանկանում է ներկայանալ: Կազմակերպիչներն ընտրում են միայն պիեսը և դերասանների քանակը: