Դիլիջանն ու ռումինական Ռոման քաղաքը քույր-քաղաքներ են դարձել![]() 18 մայիսի 2012 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Ռումինիայի Ռոման քաղաքի քաղաքապետ Լաուրենցիու Դան Լեորեանուն և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էր Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Այս համաձայնագրով առաջին անգամ պաշտոնապես եղբայրական կապ է հաստատվում Ռումինիայի և Հայաստանի քաղաքների միջև: Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն մշակույթի, գիտության, գեղարվեստի և սպորտի բնագավառներում, զբոսաշրջության զարգացման ծրագրերի կազմում,երկու քաղաքների բնակչության միջև տարաբնույթ կապերի հաստատում, համատեղ միջոցառումների կազմակերպում, երիտասարդության շրջանում համագործակցության ծրագրերի իրականացում և փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացում: Քաղաքների եղբայրացման մասին պայմանավորվածությունը կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերի վերջին, երբ Ռումինիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ռումինական Պիտեշտ, Ռոման, Ֆոկշան, Գեռլա, Դումբրավեն և Ֆրումոասա քաղաքների քաղաքապետներն այցելել էին Հայաստան և ծանոթացել Գյումրի, Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան և Այրում քաղաքներին: Քաղաքապետներ Լեորենաուն և Սանթրոսյանը, ինչպես նաև դեսպան Գասպարյանը Քաղաքային այգում Մանկական քաղաքի բացման արարողությանը հայտարարեցին, թե հայկական հազարամյա ներկայությունից հետո երկու ժողովուրդների միջև այժմ բարեկամության և համագործակցության նոր էջ է բացվում: Նեամց նահանգի վարչական կենտրոն, 60 հազար բնակիչ ունեցող Ռոմանը Ռումինիայի պատմական հայտնի քաղաքներից է, ընկած Արևելքի և Արևմուտքի միջև առևտրական ճանապարհների վրա, ուր միջնադարից բնակություն են հաստատել հայերը: Քաղաքում դեռևս կանգուն են 1609թ. հիմնված Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին` ճարտարապետական գեղեցիկ կազմվածքով, ներքին հարուստ հարդարանքով և հայկական հազվագյուտ սրբապատկերներով, եկեղեցուն հարակից նախկին հայկական դպրոցը: Ռոմանն ունի հիմնականում մտավորական խավից կազմված փոքր հայ համայնք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |