Երջանիկ Ավետիսյանը դարձել է ստենդային հրաձգության Եվրոպայի չեմպիոն21 մայիսի 2012 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացվել է ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Կանանց մրցաշարում իր բարձր կարգը կրկին հաստատել է սպորտի վաստակավոր վարպետ Երջանիկ Ավետիսյանը: Նա հինգերորդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Ավետիսյանի մարզիչ և ամուսնին Գոռ Բարսեղյանը նշել է, որ իր սանը 100 հնարավորից վաստակել է 96 միավոր: “Մայիսի 23 –ին կլինենք Մոսկվայում , իսկ ամսվա վերջում կժամանենք Հայաստան: Արտաշատի Այգեզարդ գյուղում , որտեղ ծնվել ենք , կկառուցենք ստենդային հրաձգության համալիր”,- Բարսեղյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 43 -ամյա Երջանիկ Ավետիսյանը աշխարհի եռակի չեմպիոն է , աշխարհի ու Եվրոպայի բազմակի գավաթակիր: Նա 1995թվականից հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Այդ ընթացքում նվաճել է 11 ոսկե մեդալ: Հիմա նա կրկին Հայաստանի հավաքականի անդամ է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |