ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՅՈԹ ՀԱՅ ՍՊԱՆԵՐ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժություններին կմասնակցեն յոթ հայ սպաներ: Այդ մասին երեկ Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի զինված ուժերի գնդապետ Մուրադ Իսախանյանը, որը նախորդ շաբաթ Բաքվում մասնակցում էր այդ զորավարժությունների ծրագրման կոնֆերանսին, հայտարարել էր, որ Ադրբեջանը թվային սահմանափակում չի դնում հայ սպաների համար, որոնք մասնակցելու են Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Նրա խոսքերով, մինչեւ հուլիսի 10-ը զորավարժությունների կազմակերպիչներին կներկայացվի այն հայ սպաների ցուցակը, որոնք մասնակցելու են զորավարժություններին: Նշենք, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կայանալիք բազմազգ զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 14-26-ը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---