ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն հունիսի 29-ին երկօրյա այցով կժամանի Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այցի ընթացքում նա կհանդիպի ԼՂ քաղաքական ղեկավարության հետ: Ակնկալվում են նաեւ հանդիպումներ Շուշիում եւ Լաչինում բնակվող Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հետ: Նշենք, որ սա ֆինն դիվանագետի առաջին այցն է Լեռնային Ղարաբաղ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում: 1995-96 թվականներին նա զբաղեցնում էր ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահի պաշտոնը եւ բազմիցս այցելել է ԼՂ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---