«Հայկական ժամանակ». Հայաստանից մեկնող-չվերադարձողների ցուցանիշն աճել է ավելի քան 20%-ով![]() 22 մայիսի 2012 - 09:42 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ 2012-ի առաջին 4 ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 57 հազար 320 մարդ: Տվյալը հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը: «Անցած տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ից մեկնել և չէր վերադարձել 47 հազար 610 մարդ: Այսինքն, մեկնող-չվերադարձողների ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 20%-ով: Միայն ապրիլին մեկնած-չվերադարձածների թիվը կազմել է 29 հազար 222 հոգի: Ակնհայտ է, որ մայիսի տվյալներով` այդ ցուցանիշը էլ ավելի կաճի: Այսինքն, անգամ պաշտոնական վիճակագրությամբ` մարդիկ հավատացել են ՀՀ իշխանություններին և արագ տեմպերով փախչում են երկրից»,- գրում է թերթը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |