«Երկիրը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ դեռ այս ընտրությունները չմարսած, իշխանություններն արդեն մտածում են հաջորդ ընտրությունների մասին: «Մեզ հասած լուրերի համաձայն՝ իշխանությունները ծրագրում են, որ հաջորդ ընտրություններին մասնակցի ավելի քիչ թվով կուսակցություն, քան այս ընտրություններին էր: Եթե այս անգամ մասնակցում էր 9 ուժ, ապա ըստ իշխանական ծրագրի, հաջորդ խորհրդարանական մանդատների համար պայքարելու է 4 ուժ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: Նախատեսվում է, որ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ ՕԵԿ-ը կմիանա ՀՀԿ-ին»,- գրում է թերթը: