Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում բարձրացել է 40-րդ տեղը![]() 22 մայիսի 2012 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին ATP հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը բարելավել է դիրքը երկու հորիզոնականով և 1005 միավորով 40-րդ տեղում է: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը նախկինի պես գլխավորում է Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 11 800 միավորով: Իսպանացի Ռաֆայել Նադալը բարձրացել է 2-րդ տեղը: Նա իր ակտիվում ունի 10060 միավոր: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կրկին 3-րդ հորիզոնականում է 9790 միավորով: Դավիթ Նալբանդյանը մայիսի 23-25-ը հանդես կգա Փարիզում կայանալիք Guinot Mary Cohr Մասթերս մրցաշարին, որից հետո նույնպես Փարիզում մեկնարկում է «Ռոլան գարոսը», որը կանցնի մայիսի 27-ից հունիսի 10-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |