22 մայիսի 2012 - 11:37 AMT
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ

ԱՄՆ Սենատը երկուշաբթի հավանություն է տվել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Օրենսդիրներն այդ քայլին գնացին «հինգ+մեկ» խմբի և Թեհրանի պատվիրակությունների հանդիպումից ընդամենը երկու օր առաջ: ԱՄՆ օրենսդիրը պատժամիջոցների մասին օրինագիծ է ընդունել Իրանի ազգային նավթային ու տանկերային ընկերության հետ գործ ունեցող օտարերկրյա ընկերությունների համար: Սենատորներն արդեն այժմ առաջարկում են ընդլայնել «սև ցուցակը« ներառելով նրանց, ով համագործակցում է Իրանի ազգային նավթային ու տանկերային ընկերության հետ:

Ինչպես ասել է փաստաթղթի հեղինակներից մեկը՝ Ռոբերտ Մենենդեսը, հավանություն տալով օրինագծին բաղդադյան հանդիպումից առաջ, «մենք ցույց տվեցինք Իրանին, որ ժամանակ շահելու փորձերը այլևս չեն աշխատում»: