Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանի սամբոյի հավաքականը ԵԱ զբաղեցրել է 4-րդ տեղը

Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանի սամբոյի հավաքականը ԵԱ զբաղեցրել է 4-րդ տեղը

PanARMENIAN.Net - Մոսկվայում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 1 արծաթե և 8 բրոնզե մեդալներ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը այդ արդյունքը համարում է լավ, իսկ ոչ գերազանց այն պատճառով, որովհետև չի հաջողվել նվաճել ոսկե մեդալ:

«Եվս 4 հայ մարզիկներ էլ գրավել են 5-րդ տեղը: Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը` իրենից առաջ թողնելով Ռուսաստանին, Ուկրաինային և Բուլղարիային: Մասնակցում էին 30-ից ավելի երկրների մարզիկներ»,- ասաց Հայրապետյանը:

Ըստ նրա, այս անգամ չհաջողվեց նվաճել ոսկե մեդալ, որովհետև ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում հաճախակի համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնել: «Շատ կարևոր է, որ լավ են աշխատում սամբոյի դպրոցները Երևանում, ԼՂՀ-ում, Գյումրիում, Սպիտակում և Վանաձորում, որոնք էլ հիմնականում պատրաստում են մարզիկներին: Մեզ տարեկան հատկացվում է 18 մլն դրամ, մինչդեռ ընդհանուր ծախսերը կազմում են 50 մլն: Գումարների մեծ մասը մեզ հատկացնում են մեր հովանավորները, ինչի շնորհիվ էլ մարզիկները կարողանում են մեկնել միջազգային մրցաշարերի»,- ընդգծեց նա:

Այս տարի պատանեկան, երիտասարդական և մեծահասակների Եվրոպայի առաջնություններում հայ սամբիստներին հաջողվել է նվաճել 20 մեդալ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---