Վովիկ Խոջոյան. ԱԱ հայ սամբիստները կնվաճեն առնվազն 2 ոսկե մեդալ![]() 22 մայիսի 2012 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հայ մարզիկների պատրաստվածության մասին են վկայում Եվրոպայի առաջնությունում նվաճած 9 մեդալները: «Եվրոպայի առաջնությունը հիանալի ստուգատես էր մեր մարզիկների համար` տեսնելու նրանց հնարավորությունները: Շատերը առաջնությունից առաջ փոխել էին իրենց քաշային կարգերը, այդ պատճառով էլ հանդես չեկան իրենց կարողությունների սահմանում: Մարզիկները կշարունակեն մարզվել և նախապատրաստվել հոկտեմբերին Մինսկում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ մենք կնվաճենք առնվազն 2 ոսկե մեդալ»,- ասաց մարզիչը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հույս ունի, որ մոտ ժամանակներս սամբոն կդառնա օլիմպիական մարզաձև: Եվրոպական օլիմպիական խաղերում սամբոն արդեն ընդգրկվել է ծրագրում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |