Մայիսի 23 -ին Մոնպելյեում կմեկնարկի սպորտային մարմնամարզության ԵԱ![]() 22 մայիսի 2012 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մայիսի 23 -ին կմեկնարկի մեծահասակների և երիտասարդների սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի մեծահասակների հավաքակոնւմ հանդես կգան Վահագն Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահան Վարդանյանը, Արթուր Դավթյանը, իսկ երիտասարդականի կազմում կմասնակցեն Արմեն Պետրոսյանը, Վիգեն Խաչատրյանը և Արամ Մովսիսյանը: Տևական ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականն առաջին անգամ կմասնակցի նաև թիմային պայքարին: Հայաստանի թիմը մարզում են Աշոտ Գասպարյանը, Արտյոմ Ավետյանը և Տիգրան Պետրոսյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և նրա օգնական Սոս Սարգսյանը Մոնպելյեում հանդես կգան մրցավարի դերում, իսկ պատվիրակության ղեկավարներն են Արմեն Զալիբեկյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը: Առաջնությունը կավարտվի մայիսի 27 –ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |