Ս. Զոլյան. Աշոտյանը հասկացել է, որ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը չի գործում![]() 22 մայիսի 2012 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում այժմ ոստիկանական, զորանոցային ռեժիմ է տիրում։ Այս կարծիքին է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նա ասաց, որ ամաչում է նոր ռեկտորի արձակած հրամանների համար, որոնց համաձայն, ուսանողները դասերից հետո իրավունք չունեն մնալու համալսարանում, իսկ շաբաթ օրերին թույլ չեն տալիս համալսարան գնալ. «Ամաչում եմ և հուսով եմ, որ Հայաստանի սահմաններից դուրս ոչ ոք չի իմանա այդ մասին»,–ասաց Զոլյանը` նշելով` ուրախ է, որ իր ռեկտորի պաշտոնից ազատվելու հարցը չքաղաքականացվեց : «Սա քաղաքացիական հարց է, որն իրավական ոլորտում պետք է լուծվի, իսկ շատերը հենց դրանից են սարսափում։ Ինձ ընտրել է խորհուրդը, հաստատել է կառավարությունը, ԿԳՆ-ն իմ գործատուն չէ, ինչպես ընդունել էին, նույն կարգով էլ պետք է հեռացնեին, ոչ թե նախարարն իր ստորագրությամբ հաներ ինձ աշխատանքից»,-ասաց Զոլյանը: Բրյուսովի նախկին ռեկտորի համոզմամբ, Աշոտյանը հասկացել է, որ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը չի գործում։ Ըստ Զոլյանի, դա երևում է նրա վերջին հայտարարություններից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |