Մայիսի 21-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա Մայիսյան կամուրջ-Ադրբեջանի սահման ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել բանուկ մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորը՝ 1983 թ. ծնված Նինել Սարգսյանը, տեղում մահացել է: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: