Քաջարան-Կապան ճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին. Վարորդը մահացել է

Քաջարան-Կապան ճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին. Վարորդը մահացել է

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին` ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Քաջարան-Կապան ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի ձախ մասում գտնվող բետոնյա պատնեշին:

Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով վարորդը՝ 1962 թ. ծնված Մուրադ Մարտիրոսյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---