22 մայիսի 2012 - 14:01 AMT
Աշոտյանը չի պատասխանելու Զոլյանին

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։

Անդրադառնալով Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի ասյօրվա ասուլիսին, Աշոտյանը գրել է. «Ծանոթացա Սուրեն Զոլյանի ասուլիսին հնչած գոհարներին: Ու թեպետ Զոլյանն «անտանելի է դարձել», չեմ պատրաստվում «բարձրանալ» այդ մակարդակին: Ինչ վերաբերում է իրավական գնահատականներին, դրանց մեկնաբանությունները ԶԼՄ-ներին տալիս են մեր նախարարության իրավաբանները»,–գրել է Աշոտյանը։

Այսօր տեղի ունեցած ասուլիսում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ստախոս էր անվանել` նշելով, որ նախարարը վախենում է ռեկտորի պաշտոնից իրեն ազատելու հարցը իրավական մակարդակում քննարկել։

Զոլյանն արդեն երեք հայցադիմում է ներկայացրել դատարան իրեն ռեկտորի պաշտոնից ազատելու անօրինականությունը վիճարկելու համար։ Հայցադիմումներից երկուսը մերժվել է, իսկ երրորդը հունիսի 14–ին կքննվի առաջին ատյանի դատարանում։