Սուրեն Զոլյանը Աշոտյանին ստախոս է անվանել

Սուրեն Զոլյանը Աշոտյանին ստախոս է անվանել

PanARMENIAN.Net - Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի կարծիքով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վախենում է ռեկտորի պաշտոնից իրեն ազատելու հարցը իրավական մակարդակում քննարկել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սուրեն Զոլյանը։

«Այս հրամանը վիճարկել ենք վարչական դատարանում, սակայն դատարանը համարել է, որ դա իր գործը չէ և որոշել է, որ այդ հարցով պետք է դիմել ընդհանուր իրավասության դատարան: Նախարարը պետք է պատասխաներ և պատասխանել է, որ ուզում է հարցը լուծվի իրավական դաշտում, բայց ինչպես ասում են «գող` սիրտը դող»: Աշոտյանը դիմել է դատարան` վարչական դատարանի որոշումն անփոփոխ թողնելու համար, քանի որ ես որպես ռեկտոր չեմ կարող ներկայանալ»,- ասաց Զոլյանը` նշելով, որ Աշոտյանը ստախոս և վախկոտ է, որովհետև խոստացել է հանդիպել դատարանում, սակայն վախենում է դատաքննությունից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---