Ա. Գրիգորյան. Հայկական ԶԼՄ-ները պատշաճ ուշադրություն չեն դարձնում Սլովակիայում Ցեղասպանության ժխտման քրեականացմանը![]() 22 մայիսի 2012 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «Հայկական մամուլը լռում է Սլովակիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի մասին»,-այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նա նշել է, որ հատկապես Ֆրանսիայում նմանատիպ օրենքի քննարկման ժամանակ հարկավոր էր առավելագույն ուշադրություն հատկացնել այդ հարցին: Բացի այդ, սկանդալը, կապված Սլովակիայի դեսպանի հետ, նույնպես արժանի էր սևեռուն ուշադրության ու լայն լուսաբանման: Ցանկացած մարդ, որը կժխտի Հայոց ցեղասպանության իրողությունը Սլովակիայի տարածքում, կդատապարտվի 5 տարվա ազատազրկման միտումնավոր ժխտման դեպքում, և 3 տարվա ազատզրկման՝ ոչ միտումնավորի դեպքում, ասել է նա: Սլովակիայի քաղաքացիներին արգելվում է դա անել ցանկացած երկրում: Հենց կիրառելով այս օրենքը հարկավոր է պատասխանատվության կանչել Հայաստանում և Ադրբեջանում Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշին, որը հայտարարել էր, թե նման օրենք Սլովակիայում գոյություն չունի: Գրիգորյանը հիշեցրել է, որ Շտեֆան Գարաբինը, որը Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահն է, հրավիրել է թուրք նախարար Էգեմեն Բաղիշին, որը ժխտել էր Ցեղասպանությունը Շվեյցարիայում, նույն բանն անել Սլովակիայի տարածքում, որից հետո նրա հանդեպ կկիրառվի Սլովակիայում գործող օրենքը: 2009թ. սեպտեմբերին Սլովակիայում քրեական օրենք ընդունվեց, որով նախատեսվում է 5 տարվա ազատազրկում ցանկացած երկրի քաղաքացու համար, որը Սոլվակիայի տարածքում կժխտի Հայոց ցեղասպանությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |