Առաջին ատյանի դատարանը հունիսի 14–ին կքննի Սուրեն Զոլյանի հայցը![]() 22 մայիսի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն ռեկտորի պաշտոնից ազատելու հարցը կվիճարկի հունիսի 14-ին`դատարանում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին հայտնեց Զոլյանը։ Նա նշեց, որ արդեն երեք հայցադիմում է ներկայացրել, որոնցից առաջինը վերաբերում է Աշոտյանի իրեն արված խիստ նկատողությանը՝ Եվրախորհրդի միջազգային պարտականությունները կատարելու համար, երկրորդ հայցադիմումը վերաբերում է նախարարության կողմից ստուգումների և խախտումների հայտնաբերմանը, որի արդյուքնում պազվել էր, որ գոյություն չունեցող մասնագիտությունների դիպլոմներ են տրվում: Երրորդ հայցով Սուրեն Զոլյանն առաջին ատյանի դատարանում իր ազատման մասին նախարարի հրամանն է բողոքարկելու։ Նախորդ երկու հայցադիմումները մերժվել են, սակայն առաջին ատյանի դատարնի կողմից այս երրորդ հայցադիմումն ընդունվել է և նիստի օր նշանակվել հունիսի 14-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |