Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը, որը գտնվում է Հանրապետության հրապարակի հարևանությամբ, հրդեհվում է։ Այս մասին հաղորդում է PanARMENIAN.Net-ի աղբյուրը իրադարձության վայրից։ Ամբողջությամբ հրդեհվել է գրասենայկի տանիքը և երկրորդ հարկը։ Պատահարի վայր են ժամանել հրշեջները, ովքեր փորձում են մարել կրակը։ Այս պահի դրությամբ զոհեր և տուժածներ չկան։