«Հայկական ժամանակ». Վիկտոր Դալլաքյանը պաշտոն է ստանալու![]() 23 մայիսի 2012 - 09:20 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ բոլորովին վերջերս ՀՀԿ-ին անդամագրված Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքում պարտություն կրեց, պաշտոն է ստանալու: «ՀՀԿ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ Դալլաքյանը, ենթադրվում է, առաջիկայում կնշանակվի ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ: Իսկ սույն ծառայության գործող նախագահ Մանվել Բադալյանը, որը նաև ՀՀԿ համամասնական ցուցակում 83-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է գրել և առաջիկայում դառնալու է ագրարային համալսարանի ռեկտոր: Բանն այն է, որ եկող ամիս սույն բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ըստ նույն աղբյուրների, գնալու է թոշակի: Մանվել Բադալյանը ներկայումս այդ բուհի կառավարման խորհրդի նախագահն է»,- գրում է թերթը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |