«Եվրատեսիլ 2012». Կայացավ առաջին կիսաեզրափակիչ փուլը![]() 23 մայիսի 2012 - 09:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Բաքվում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը: Կիսաեզրափակիչի արդյունքում 10 երկրներ անցան եզրափակիչ: Այդ երկրներն են Հունաստանը, Կիպրոսը, Ռուսաստանը, Ռումինիան, Մոլդովան, Հունգարիան, Ալբանիան, Իռլանդիան, Դանիան և Իսլանդիան: Մայիսի 24-ին` երկրորդ կիսաեզրափակիչ փուլում եզրափակչին մասնակցելու համար պայքարելու են Սերբիայի, Շվեդիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Բելառուսի, Թուրքիայի, Մալթայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Լիտվայի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչները: Եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 26-ին: Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: Այնուամենայնիվ EBU-ն հայտնեց, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մրցույթին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |